Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Լոֆթ» կենտ­րոնն ու Լո­ռու մար­զա­յին գրա­դա­րա­նը

«Լոֆթ» կենտ­րոնն ու  Լո­ռու մար­զա­յին գրա­դա­րա­նը
06.03.2020 | 02:05
Լո­ռու մար­զա­յին գրա­դա­րա­նի 2-րդ հար­կը զբա­ղեց­նե­լու է «Լոֆթ» կենտ­րո­նը: Աշ­խա­տա­կից­նե­րի շր­ջա­նում դժ­գո­հու­թյան ա­լիք էր բարձ­րա­ցել: Որ­տե՞ղ են աշ­խա­տե­լու, աշ­խա­տե­լու՞ են, թե՞ ոչ, նշում են նաև, որ ա­ռա­վել տա­րեց ըն­թեր­ցո­ղի հա­մար սա նաև ըն­թեր­ցա­նու­թյան վայր է, միչ­դեռ վե­րած­վե­լու է վճա­րո­վի ժա­ման­ցա­յին կենտ­րո­նի: Հույս կար, որ ԿԳՄՍ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ քն­նար­կու­մից հե­տո պատ­կե­րը ա­վե­լի պարզ կլի­նի: Բայց պարզ­վեց՝ քն­նար­կում­նե­րը դեռ շա­րու­նակ­վե­լու են: Լո­ռու մար­զա­յին գրա­դա­րա­նի տնօ­րեն ԿԱՐԻՆԵ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ «Լոֆթն» իր գոր­ծու­նեու­թյու­նը գրա­դա­րա­նի 2-րդ հար­կում ծա­վա­լե­լու է ե­րե­կո­յան ժա­մը 18:00-ից, գրա­դա­րա­նի աշ­խա­տանք­նե­րին չի խան­գա­րե­լու: Սա` նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ, դեռ պայ­մա­նա­գի­րը վե­րա­նա­յե­լու են, քն­նար­կե­լու են պայ­ման­նե­րը: Երկ­րորդ հար­կում մա­տե­նա­գի­տա­կան բա­ժինն է, մա­մու­լը, գրա­պա­հո­ցը, դահ­լի­ճը: Եր­րորդ հարկ էլ ու­նեն, բայց տա­րած­քը բա­վա­րար չէ, ա­մե­նա­մեծ խն­դի­րը 15 աշ­խա­տակ­ցի տե­ղա­վո­րելն է երկ­րորդ հար­կը վերց­նե­լու պա­րա­գա­յում:
Լո­ռու մար­զա­յին գրա­դա­րա­նի պայ­ման­նե­րը գո­հա­ցու­ցիչ են (գո­նե մինչ այս պա­հը), ըն­թեր­ցող­նե­րի պա­կաս չկա, մոտ 16 հա­զար ըն­թեր­ցող ու­նեն: Գր­քե­րի հա­մալ­րու­մը, մա­նա­վանդ վեր­ջին տա­րի­նե­րին, ա­վե­լա­ցել է: Գրա­դա­րանն ու­նի ե­րեք հա­րյուր յո­թա­նա­սու­նութ հա­զար կտոր գիրք: Մար­զա­յին գրա­դա­րա­նը սպա­սար­կում է և՛ քա­ղա­քի, և՛ հա­րա­կից հա­մայ­նք­նե­րի ըն­թեր­ցո­ղին:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Լուսանկարը` commons.wikimedia.org
Դիտվել է՝ 8528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ